16 Nov
|
TUMO Center for Creative Technologies
|
Pulimath
16 Nov
TUMO Center for Creative Technologies
Pulimath
Թիմի մասին Գործառնությունների բաժինը պատասխանատու է Հայաստանում գործող բոլոր Թումո կենտրոններում ուսումնական փորձառության ամենօրյա համակարգման համար։ Թիմն ապահովում է, որ ուսանողները սահուն անցնեն Թումոյի ուսուցման բոլոր փուլերով՝ ինքնուսուցումից մինչև դասընթացներ և նախագծային աշխատարաններ՝ ստեղծելով համակարգված, ջերմ և ոգեշնչող միջավայր։ Հաստիքի մասին Ուսուցանող մարզիչը ուղղորդում և աջակցում է պատանիներին՝ օգնելով նրանց բացահայտել հետաքրքրությունները, գծել իրենց կրթական ուղին, և ստեղծել ոգեշնչող միջավայր, որտեղ գաղափարները վերածվում են իրական փորձի։ Եթե սիրում ես աշխատել դեռահասների հետ, հետաքրքրված ես տեխնոլոգիաներով ու ստեղծագործական ոլորտներով և ուզում ես ձեռք բերել աշխատանքային փորձ՝ սա քո հնարավորությունն է։ Գործառույթներ
• Աջակցել ուսանողների ուսումնական առաջընթացին և օգնել նրանց հասնել իրենց նպատակներին
• Ուղղորդել նրանց անհատական ուսումնական պլանի կազմման և վարժանքների իրականացման ընթացքում
• Մասնակցել գործնական դասընթացների և նախագծերի կազմակերպմանն ու անցկացմանը
• Ստեղծել ոգեշնչող և ընկերական միջավայր,
որտեղ ուսանողները կզարգացնեն իրենց հետաքրքրությունները Անհրաժեշտ որակավորումներ և հմտություններ
• Սիրում ես շփվել և հեշտությամբ լեզու ես գտնում դեռահասների հետ
• Ունես տարրական գիտելիքներ Թումոյի ոլորտներից առնվազն մեկի մասին (անիմացիա, ծրագրավորում, դիզայն, ֆիլմերի ստեղծում) կամ պարզապես պատրաստակամություն սովորելու
• Թիմային ես և ունես լավ հաղորդակցման հմտություններ
• Ունես համացանցի հիմնական գործիքների կիրառման հմտություն
• Ուսանող ես կամ Թումո շրջանավարտ, և ուզում ես համատեղել սովորելու և փորձ ձեռք բերելու հնարավորությունը Արտոնություններ
• Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար
• Աջակցություն աշխատանքային թույլտվություն ստանալու և բանկային հաշիվ բացելու գործընթացում
• Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին
• 5 լրացուցիչ արձակուրդային օրեր
• Ծննդյան օրվա արձակուրդ Կդիտարկվեն միայն այն հայտերը, որտեղ կցված է թարմացված ինքնակենսագրական (CV): Եթե դեռ չունես ինքնակենսագրական (CV), կարող ես ներբեռնել հետևյալ ձևանմուշը, լրացնել քո տվյալները և վերբեռնել դիմելիս։
📌 Ուսուցանող մարզիչ | Վայք (Pulimath)
🏢 TUMO Center for Creative Technologies
📍 Pulimath